Թուրքիան կասեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ, հինգշաբթի օրվանից դադարեցվել է ամբողջ ներմուծումն ու արտահանումը՝ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի։
Նշվում է նաև, որ Անկարան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։ 2023 թ. երկու երկրի միջև առևտրի ծավալը հասել է 6,8 միլիարդ դոլարի, որի 76 %-ը բաժին է ընկել Թուրքիայից արտահանմանը: