Եվրամիության շատ երկրներ ընդունել են և համաձայնել Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Ուկրաինա ուժեր ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է The Economist թերթի հետ հարցազրույցում։
Ֆրանսիայի ղեկավարը խոստովանել է, որ եվրոպական երկրները «շատ են տատանվել» Ուկրաինային օգնության սահմանները որոշելիս։ Ըստ Մակրոնի, Եվրոպայի հեղինակությունը կախված է Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի հաջողությունից։
«Ես ունեմ հստակ ռազմավարական նպատակ՝ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայում: Եթե Ռուսաստանը հաղթի, ապա Եվրոպայում անվտանգություն չի լինի. ո՞վ կարող է համոզված լինել, որ Ռուսաստանն Ուկրաինայում կանգ է առնելու։ Անվտանգության ի՞նչ երաշխիքներ կունենան հարևան մյուս երկրները՝ Մոլդովան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և այլն»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է՝ «Ռուսաստանը երբեք չպետք է հաղթի Ուկրաինայում»։ Եվրոպացի քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ «վտանգված է մայրցամաքի գոյատևումը», ուստի Եվրոպան պետք է միջոցներ տրամադրի Կիևին՝ ռուսական բանակին զսպելու համար: