Ապրիլի 12-ին տեղի ունեցած
վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
«12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից»,- ասված է հաղորդագրության մեջ: