Վաշինգտոնը Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել արհեստական բանականությանը զերծ պահել միջուկային զենքի կիրառման որոշումներից:
Միացյալ Նահանգները ստանձնել է «հստակ և վճռական» պարտավորություն, որ միջուկային զենքի լիակատար վերահսկողությունը պետք է մարդն իրականացնի՝ մայիսի 2-ին՝ առցանց ճեպազրույցի ժամանակ, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի սպառազինությունների վերահսկման Բյուրոյի ղեկավարի տեղակալ Փոլ Դինը: «Մենք երբեք միջուկային զենքի կիրառման որոշումը չենք փոխանցի արհեստական բանականությանը»:
Նրա խոսքով՝ նույն կերպ են վարվել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Պետքարտուղարության ներկայացուցիչը կոչ է արել Չինաստանին ու Ռուսաստանին՝ հետևել իրենց օրինակին: «Ուրախ կլինենք տեսնել Չինաստանի և Ռուսաստանի նմանատիպ հայտարարությունները»,- ընդգծել է Դինը։