Կիևը փոխել է Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների մարտավարությունը։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել է անօդաչու սարքերով գրոհել երկրի երկաթուղային ենթակառուցվածքի վրա, ինչպես նաև Ռուսաստանի երկու շրջանի՝ Օրյոլի և Կուրսկի քարշակային և տրանսֆորմատորային ենթակայանների վրա։ Ոչ ոք չի տուժել, և լուրջ վնասներ չեն գրանցվել։
Օրյոլի շրջանի կայարանների վրա դրոնների հարձակման հետևանքով էլեկտրաէներգիայի վթարային անջատում է տեղի ունեցել, ինչի պատճառով Մոսկվայից Բելգորոդ և Լգով ուղևորվող երկու գնացքների չվերթը հետաձգվել է։
Ընդհանուր առմամբ, ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է խոցվել հինգշաբթի՝ մայիսի 2-ի գիշերը Ռուսաստանի հինգ շրջանների տարածքում՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Անօդաչու սարքերի խոցման ժամանակ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, որոշ շրջաններ հոսանքազրկվել են։