Ըստ օրենքի՝ խորհրդարանի ընտրությունը պետք է տեղի ունենա այս տարվա նոյեմբերին։ Այդ մասին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Նա նշել է, որ ընտրությունը կարող է անցկացվել նաև այդ ժամկետից շուտ:
«Հաշվի առնելով խորհրդարանի առաջիկա ընտրությունը, արդեն հիմա պետք է սկսենք որոշակի աշխատանք կատարել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման հետ»,- ասել է ԿԸՀ ղեկավարը: