Սահմանային խնդիրները լուծելու համար Ղրղզստանն ու Տաջիկստանը կարող են դիտարկել տարածքների փոխանակման տարբերակը, բայց միայն տեղի բնակիչների հետ քննարկումներից հետո՝ հայտարարել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Մարատ Իմանկուլովը տեղեկացրել է, որ սահմանազատման աշխատանքներն ավարտին են հասցվում, սակայն գործընթացն այնքան էլ արագ չի ընթանում:
«Երկու հակամարտություն ենք տեսել, կորուստներ կրել թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորականների շրջանում: Մարդիկ անհանգիստ են, երկու կողմի սահմանակից շրջաններում էլ վախ կա»,- նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ որոշ հատվածներում սահմանն անցնում է բնակեցված տարածքներով, սակայն հարկավոր է գնալ փոխզիջումների: «Առանց դրա անհնար է»,- հավելել է Իմանկուլովը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: