Շրջակա միջավարի նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ-ում հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակն ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ ՀՀ-ում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար։ Հանդիպում են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։
Լուսանկարում պատկերված է ճարպիկ մողես (Lacerta agilis), որը հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում՝ մարգագետնատափաստանային, թփուտային, քարքարոտ վայրերում, հիմնականում սնվում է անողնաշարավորներով։
Մողեսները կարևոր նշանակոթյուն ունեն բնության համար։ Սնվում են գյուղատնտեսությանը վնաս հասցնող անողնաշար կենդանիներով։
Սողուններին սպառնացող հիմնական վտանգ են հանդիսանում անօրինական որսը և բիոտոպերի ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։