Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն` Հայաստանի արագ առաջընթացի համար անհրաժեշտ է կրթության որակի բարձրացում, աշխատատեղերի ստեղծում, մասնավոր հատվածի մրցունակություն, ինչը կօգնի կրճատել աղքատությունը: Փաստաթղթում ընդգծվել են նաև վերջին հինգ տարում կառավարության իրականացրած բարեփոխումները, որոնք օգնել են հաղթահարել ցնցումները: Կայուն աճի հասնելու համար ՀԲ Հայաստանի գրասենյակի մասնագետները խորհուրդ են տալիս կենտրոնանալ 3 հիմնական ուղղության վրա:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: