Իրաքը Պարսից ծոցի պատերազմից հետո առաջին անգամ երկու ռազմաբազա է ստեղծել Թուրքիայի հետ սահմանին, գործընթացն իրականացվել է Անկարայի հետ համակարգմամբ: Այս մասին հայտնել է Hürriyet թերթը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Այդ բազաները չեն ստեղծվել Թուրքիայի դեմ։ Դրանք նախատեսված են սեփական սահմանները պաշտպանելու համար՝ Թուրքիայի նյութատեխնիկական աջակցությամբ»,- գրում է պարբերականը։
Թերթը նաև հայտնել Է, որ Իրաքի հյուսիսում թուրքական զինված ուժերը մանրակրկիտ նախապատրաստվում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությանը:
Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Անկարան ակնկալում է Իրաքի հետ «սահմանի անվտանգության հարցը լուծել» ամռանը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը նաև ձգտում է Սիրիայում 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։