Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը համագործակցության հուշագիր են ստորագրել երեք երկրի էներգետիկ համակարգերը միավորելու մասին:
Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 1-ին` Տաշքենդում, երեք պետության էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքում, ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։
Ըստ նախարարի՝ փաստաթղթի իրականացումը թույլ կտա երեք կողմերին համագործակցել «կանաչ» էներգիայի արտադրության և Ադրբեջանի տարածքով Եվրոպա դրա արտահանումը կազմակերպելու հարցում, ապահովել էներգահամակարգերի ինտեգրումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը: