Կատար պաշտոնական այցի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական «Al-Jazeera»-ին: Անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանը` Միրզոյանը նշել է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով տարածքային ամբողջականության ճանաչման վրա: Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների, ՀԱՊԿ-ի անգործության մասին՝ ընդգծելով. «Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի»:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: