ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է օրերս կայացած Բլինքեն-Փաշինյան և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցները, նշել՝ պետքարտուղարն անձամբ ներգրավված է տարածաշրջանային գործընթացներին:
«Պաշտոնավարման ընթացքում նա մշտապես շփվել է երկու երկրների հետ: Մեր գործակցությունը շարունակվում է, հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը` հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների ձերբակալություններով: «Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված անձանց»,- շեշտել է Պատելը։
Տարածաշրջանի լուրերը՝ տեսաշարում։