2004 թվականի մայիսի 1-ին Եվրամիությանը միացավ տասը երկիր՝ Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան: Այսօր Միությունը գունագեղ շոու է ցուցադրել՝ նշելու մինչ օրս իր ամենամեծ ընդլայնման տարեդարձը: «Քսան տարի միասին» կարգախոսը ցուցադրվել է Բրյուսելի, Ստրասբուրգի և Լյուքսեմբուրգի ԵՄ կառույցների շենքերի վրա։
Այդ պետությունների մուտքը Եվրամիություն ավելացրել է բլոկի բնակչությունը գրեթե 75 միլիոնով։ Համայնքը նշել է խոշորացման առավելությունները՝ տեղաշարժի ազատություն, քաղաքացիական իրավունքների և ազատությունների ամրապնդում, տնտեսական աճ, արտերկրում սովորելու և աշխատելու հնարավորություններ, գործազրկության մակարդակի նվազում:
Euronews-ը, միաժամանակ հիշեցրել է, որ ԵՄ-ում, այնուամենայնիվ, խնդիրներ են առաջացել քաղաքականության ոլորտում։ Բրյուսելը կարգապահական ընթացակարգ է սկսել Լեհաստանի և Հունգարիայի նկատմամբ՝ համայնքի հիմնարար սկզբունքների համակարգված խախտումների պատճառով: