Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ: Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալմամբ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Հայտարարել է վարչապետը՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա ուղերձում: Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին՝ ընդգծել, նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի: Օրվա առիթով ուղերձներ են հղել նաև Հանրապետության նախագահն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։