Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 520 ուսուցիչ է արդեն աշխատում հայաստանյան դպրոցներում: 200-ից ավելին աշխատանքը գտել են ինքնուրույն, 320-ը՝ տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրով:
Թեև այդ ծրագրի վերջնաժամկետը ապրիլի մեկն էր, սակայն երկարաձգվում է վեց ամսով: Այդ տարբերակով աշխատանք գտած ուսուցիչները 30 հազար դրամ հավելավճար են ստանում, և ևս 50 հազար, եթե սահմանամերձ համայնք են գործուղվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան