Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն` ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի: Թբիլիսիում հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ և կոչ արել ցրվել: Հատուկ ուժերը վերահսկողություն են սահմանել Ռուսթավելու պողոտայի և Վրաստանի խորհրդարանի շենքի առջևի հատվածի նկատմամբ:
Երկրի ՆԳՆ-ից հայտարարել են, որ ցուցարարների դեմ հատուկ միջոցները կիրառել են վերջիններիս կողմից խորհրդարանի շենքի ելքի արգելափակման պատճառով:
«Ակցիայի մասնակիցներն իրավապահներին հակադրվում էին թե խոսքով, թե ֆիզիկապես, ինչպես նաև նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ էին նետում: Կրկին կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին, ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին` չգերազանցել Հավաքների և ցույցերի մասին օրենքով սահմանված նորմերը»,- ասված է հաղորդագրության մեջ: