Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը երկրի Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում իր ելությում անդրադարձել է Նոր Կալեդոնիայի գործերին Ադրբեջանի միջամտությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել Նոր Կալեդոնիայի օրինակը՝ ի պատասխան Փարիզի կողմից Հայաստանի աջակցությանը, ինչը, ֆրանսիացի նախարարի խոսքով, պատիվ է բերում Ֆրանսիային: Դարմանենը Բաքվին մեղադրել է անջատողականությանն աջակցելու համար։
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարություններին, դրանք որակել անհիմն, ինչպես նաև Ֆրանսիային մեղադրել Հայաստանին աջակցելու համար։
Միջազգային նորությունները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: