Էկոպարեկային ծառայությունը տեխնիկապես ուժեղացնում է անտառների հսկողությունն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Ծառայությունն ունենալու է տեսանկարահանող սարքեր, որոնք ձայնային ազդանշան են տալու անտառներում որսագողության կամ ծառահատման շարժի, նաև՝ ծխի ազդանշան հրդեհի վտանգի դեպքերում:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: