Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ դրանք կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան տնտեսական համաժողովի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել։