Ֆրանսիայի Ազգային ժողովը ապրիլի 29-ին ընդունել է ասորիների կոտորածները՝ Սայֆոն, ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձև:
Ասորիների համակարգված զանգվածային կոտորածները տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից՝ հայերի, հույների, եզդիների և քրդերի հետ։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է, նշել՝ Ֆրանսիայի օրենսդիրը պատմական իրադարձությունները մեկնաբանելու լիազորություն չունի։