2024 թվականի հունվարի 2-ին ռուսական կողմի հարվածից հետո Խարկովում հայտնաբերված հրթիռի բեկորները պատկանում են հյուսիսկորեական «Հվասոն-18» սերիայի բալիստիկ հրթիռին։ Այդ մասին նշված է պատժամիջոցների դիտորդական խմբի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցում:
ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ հայտնաբերված հյուսիսկորեական հրթիռի բեկորները վկայում են ԿԺԴՀ-ից զենքի գնման էմբարգոյի խախտման մասին։
ԱՄՆ-ը և այլ երկրներ Հյուսիսային Կորեային մեղադրում են Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու նպատակով Ռուսաստանին զենք փոխանցելու համար: Մոսկվան և Փհենյանը հերքում են այդ մեղադրանքները։