«Կարևոր այց Հայաստան ապրիլի 5-ին կայացած Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը։
«Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել Եվրոպայի և Հայաստանի միջև ավելի սերտ համագործակցության առաջնահերթությունները և բացահայտել կայունության և աճի հնարավորությունները մեր նոր ծրագրի շրջանակում»,- նշել է պաշտոնյան։