Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը երկրի Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում իր ելույթում անդրադարձել է Նոր Կալեդոնիայի գործերին Ադրբեջանի միջամտությանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել Կալեդոնիայի օրինակը՝ ի պատասխան Փարիզի կողմից Հայաստանի աջակցությանը, ինչը, ֆրանսիացի նախարարի խոսքով, պատիվ է բերում Ֆրանսիային: Դարմանենը Բաքվին մեղադրել է անջատողականությանն աջակցելու համար։
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարություններին, դրանք որակել անհիմն, ինչպես նաև Ֆրանսիային մեղադրել Հայաստանին աջակցելու համար։