Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հրդեհներ են բռնկվել մինչև 28 մ/վ արագությամբ քամու պատճառով՝ հայտնել է Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը:
Քաղաքապետ Իգոր Շուտենկովը տեղեկացրել է, որ հրդեհվել են բնակելի շենքեր, սկսվել է բնակչության տարհանում։ Խափանվել է էլեկտրամատակարարումը։
Քամու ուժեղ պոռթկումները փոշու փոթորիկ են առաջացրել և հանգեցրել հրդեհների նաև Իրկուտսկում՝ հայտնել են տեղի իշխանությունները։