ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Բաքվում ընտրությունների դիտարկման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությանը:
«Մենք խորապես մտահոգված ենք ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ Անար Մամեդլիի ձերբակալությամբ»,- ադրբեջանական Turan գործակալության վաշինգտոնյան թղթակցի հարցմանն ի պատասխան՝ նշել են պետքարտուղարությունից։
Երկուշաբթի Մամեդլիի ձերբակալությունը վերջինն էր քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունների շարքում:
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց, հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից»: