Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Նիդերլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը:
Ռյուտեն նախորդ շաբաթ այցելել էր Ստամբուլ, հանդիպել Էրդողանի հետ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռ աջակցություն չէր հայտնել Ռյուտեին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունն արդեն պաշտպանել են դաշինքի 32 անդամ երկրներից 29-ը։ Այժմ ամեն ինչ կախված է Հունգարիայի, Սլովակիայի և Ռումինիայի դիրքորոշումից։