2024 թվականի հունվարի 2-ին ռուսական կողմի հարվածից հետո Խարկովում հայտնաբերված բեկորները պատկանում են հյուսիսկորեական «Հվասոն-18» սերիայի բալիստիկ հրթիռի։ Այդ մասին նշված է պատժամիջոցների դիտորդական խմբի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցում:
ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ հայտնաբերված հյուսիսկորեական հրթիռի բեկորները վկայում են ԿԺԴՀ-ից զենքի գնման էմբարգոյի խախտման մասին։
ԱՄՆ-ը և այլ երկրներ Հյուսիսային Կորեային մեղադրում են Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու նպատակով Ռուսաստանին զենք մատակարարելու համար: Մոսկվան և Փհենյանը հերքում են այդ մեղադրանքները։
Մանրամասները՝ ռեպորտաժում: