ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին: