Ազգային ժողովի՝ ապրիլի 30-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խստորեն դատապարտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող անձի՝ Civic.am-ի լրագրողի նկատմամբ բռնության դեպքը:
«Ուզում եմ խստորեն դատապարտել քիչ առաջ Ազգային ժողովի շենքում «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ ՀՀ երկրորդ նախագահ, ժողովրդի լայն շրջանակներին որպես «Ալբանացի» հայտնի Ռոբերտ Քոչարյանի որդու թիկնապահ-օգնականի կողմից լրագրողի նկատմամբ կատարված բացահայտ բռնությունը:
Սա, կարելի է ասել, հերթական դրսևորումն է աննախադեպների շարքից, որ տեղի է ունենում փաստացի: Ուզում եմ, որ բոլորը լավ հասկանան, որ նմանատիպ երևույթները ՀՀ-ում տեղ չունեն, ու «Հայր մերը» չսովորած, այդպես էլ չսերտած ինչ-որ տարատեսակ արարածների որդիներ ու որդիների «ախրաննիկներ», տարատեսակ երևույթներ թող իրենց մտքի ծայրով չանցկացնեն, որ կարող են ՀՀ-ում լրագրողների վրա ձեռք բարձրացնել»,- ասաց նա: