Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը ապրիլի 29-ին հանդիպել է Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուին։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:
«Կողմերը քննարկեցին հայ-կանադական տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու հեռանկարները՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ։
Զրուցակիցները ողջունեցին Կանադայի եվրասիական առևտրի պալատի՝ օրեր առաջ հաջողությամբ ավարտված առաջին այցը Հայաստան։
Անդրադարձ կատարվեց միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ։