Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը վերջին շրջանում Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Հանձնաժողովի նիստը լարված է անցել, իշխող կուսակցության և ընդդիմության անդամների միջև վիճաբանություն է եղել: Լսումներից հետո ցույց են սկսել նաև օրինագծի կողմնակիցները:
Ընդդիմադիրների, երկրի նախագահի և արևմտյան գործընկերների համոզմամբ՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, նպատակ ունի՝ սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և խանգարելու է Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցությանը:
Իշխող կուսակցությունը, սակայն, հակադարձում է՝ օրենքի նպատակը Վրաստանի ժողովրդավարության ամրապնդումն է, զգուշացնում՝ ոչինչ չի խանգարի հաստատել նախագիծը:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: