Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ անելիքներին, նշել՝ կողմերն այժմ բանակցում են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ: Էլչին Ամիրբեկովի խոսքով՝ դրա վրա լուրջ աշխատանք է տարվել, սակայն դեռ կան չլուծված հարցեր։
«Հավատացած ենք, որ առաջիկա ամիսներին կանենք հնարավորը՝ ավարտին հասցնելու գործընթացը: Կարծում ենք՝ համաձայնագիրը կարևոր հիմք կստեղծի երկու երկրների խաղաղ գոյակցության համար»,- ընդգծել է պաշտոնյան։
Նա համոզմունք է հայտնել, որ թշնամությանը մեկընդմիշտ վերջ տալու մեծ հնարավորություն է ստեղծվել:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: