ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանի ու հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։
Տեսչական մարմնի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում դիզվառելիքի վաճառակետն ամբողջությամբ ապամոնտաժվել է։