Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մայիսի 2-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, ցերեկը՝ 7-10 աստիճանով։
Երևանում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։