2023-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 71 հայց, որոնցով բռնա-գանձման ենթակա գումարի չափը կազմել է ավելի քան 384 միլիարդ դրամ: 2023-ի ընթացքում հայցադիմումների ընդհանուր հայցագինն ավելի քան 417 միլիարդ է: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը լսել է գլխավոր դատախազության հաղորդումը: Այնուհետև շուրջ 3 ժամ Աննա Վարդապետյանը պատասխանել է հարցերի, անդրադարձել Հոկտեմբերի 27-ից մինչև Արթուր Վանեցյանի գաղտնալսում՝ աղմկահարույց բոլոր գործերին:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: