Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկ» ՖԱ-ն:
Դավիթ Մարտիրոսյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից:
Նա երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում ու նպաստել դրա զարգացմանը: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը:
2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:
2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։
Մարտիրոսյանը նաև հանդիսանում է Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը: