Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ շաբաթ օրը Գերմանիայում դանակի հարվածներից մահացած Ուկրաինայի երկու քաղաքացիները հանրապետության զինված ուժերի զինծառայողներ էին և վերականգնողական փուլ էին անցնում Գերմանիայում։ Վնասվածքներից 36-ամյա տղամարդը տեղում է մահացել, երկրորդ տուժածին՝ 23-ամյա պատանուն, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Կրկնակի սպանության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ 57-ամյա մի քաղաքացի, որը բնակվում է հանցագործության վայրին մոտ, նրա անունը չի հրապարակվում:
Ըստ ԶԼՄ-ների՝ իշխանությունները դեռ չեն պարզել սպանության դրդապատճառը, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք սպանվածները ճանաչե՞լ են կասկածյալին։