Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում:
Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցրել է, որ անցակետի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. այն պատրաստ է շահագործման:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ վերականգնելու Անիի պատմական կամուրջը: