Խթանել առողջ ապրելակերպը, այդ թվում՝ սիրողական մարզական մրցաշարերի միջոցով:
«Հայաստանի վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարն այս անգամ միայն դպրոցականների համար էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարը միայն երեխաների համար անցկացնելը ճիշտ որոշում էր այն առումով, որ մասնակիցներին հաղորդել է ամբողջովին այլ էմոցիա և տրամադրություն:
Բացի այդ, այն կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակների մեծ մասը նրանց աշխատանքի արդյունքն է:
Մրցաշարի կազմակերպիչները ևս գոհ են՝ ակտիվությունը սպասվածից անհամեմատ մեծ էր՝ մասնակցության հայտ է ներկայացրել հանրապետության դպրոցների գրեթե կեսը: