Երևանի հատվող թեղիները հիվանդությունների մի ամբողջ փնջով են վարակված և դրանք չհատելը սխալ կլիներ հենց բնական աշխարհի հանդեպ:
Այս կարծիքին են մասնագետները վերջին շրջանում աղմուկ հանած թեղիների էկոլոգիական բնութագրի մասին:
Ըստ նրանց՝ քաղաքային պայմաններում այդ թեղիներն իրենց կենսունակությունը կիսով չափ շուտ են կորցնում և հիմա 50-60-ամյա այդ ծառերը ֆիզիոլոգիական տեսանկյունից ենթակա են փոխարինման:
Թեղիները հասել են կենսունակությունը կորցնելու այն փուլին, երբ արդեն կարող են վատ անդրադառնալ նաև մարդկանց առողջության վրա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան