Սպառազինությունների մրցավազքն աշխարհում խելահեղ տեմպով արագանում է: 2023 թվականը ռազմական ծախսերի տեսանկյունից ռեկորդային էր՝ հասնելով համաշխարհային համախառն ներքին արդյունքի 2.3 տոկոսին: Ընդ որում, ամենաշատ ռազմական ծախսեր իրականացրած 5 երկրներին բաժին է հասել ընդհանուր ծախսի 61 տոկոսը:
Պատերազմող և պատերազմական սպառնալիքի տակ գտնվող երկրներում ռազմական ծախսերը ՀՆԱ-ի շատ ավելի մեծ տոկոսն են կազմել: Այս ցանկում է, ցավոք, նաև Հայաստանը: Մեր երկրում բյուջետային ծախսերի 20 տոկոսը ռազմականն է: Փորձագետների դիտարկմամբ՝ վերջին տարիների տնտեսական աճը թույլ է տվել, որ Հայաստանը Ադրբեջանին 6 անգամ զիջող ռազմական ծախսերի տարբերությունը կրճատի, հասցնի 2.5 անգամի:
Մասնագիտական գնահատականներով՝ եթե Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգը հաջողի, հետագայում հնարավոր կլինի ռազմական-պաշտպանական նպատակներով հատկացվող միջոցներից որոշ մաս տրամադրել տնտեսության զարգացմանը, սոցիալական, կրթական խնդիրների լուծմանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան