Այսօր՝ ապրիլի 28-ին, կայացավ արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: