Գավառում երիտասարդների հետ հանդիպմանը վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է» բանախոսությամբ, անդրադարձել Քաղաքացու օրվա խորհրդին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, սահմանազատման հետ կապված մոտեցումներին: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։
Անդրադառնալով արտագաղթի մասին հարցին, Փաշինյանը նկատել է՝ Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, և խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: