Ռուսաստանի Պետական դումա է ներկայացվել միգրացիայի ոլորտում դաշնային պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման մասին օրինագիծ:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու պայմանը կդառնա ավանդական արժեքների հարգումն ու պետական քաղաքականությանը չմիջամտելը։
Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր:
Այն ներգաղթյալները, որոնք հանցագործություններ են կատարել կամ կորցրել են ՌԴ-ում գտնվելու իրավունքը, կընկնեն արտաքսման ռեժիմի տակ։