ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը տեղեկացրել է, որ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը:
«Դրանով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտման, ինչպես նաև այդ երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ։ ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Տիտուսը: