Արշիլ Գորկու կտավներից մինչև Ոսկան Երևանցու տպագրած աստվածաշունչ, խաչքարերից մինչև միկոյանական օդանավ. հայկական հետքը Վաշինգտոնի թանգարաններում ամենուր է ու բազմաժանր: Օրինակ՝ Հին Կիլիկիայից Վաշինգտոն հասած կտակարանը տեսնելու են գալիս ոչ միայն ամերիկահայեր, հետաքրքրվողների մեջ շատ են նաև ամերիկացիները։