Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է լուրերը, թե Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է կիրառել։ 1lurer.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց.
«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։