Օրվա ընթացքում ցուցարարների խմբերը մայրաքաղաքում ու մարզերում փակել են միջպետական ճանապարհներ՝ խաթարելով բնականոն երթևեկը: Նրանք բողոքում են սահմանազատման դեմ, որոշ դեպքերում եղել են քաշքշուկներ ցուցարարների ու ոստիկանների միջև: Անհնազանդության ակցիաները առաջնորդել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը: Ոստիկանները ժամանակ են տվել ճանապարհները բացելու համար, որից հետո տարհանել են մեքենաները, կարճ ժամանակ անց բացել փակված ճանապարհները: Կան բերման ենթարկվածներ, խուլիգանության համար կալանված:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: