Աղդամում 2021 թվականի հունվարի 30-ից գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությունը դադարեցվել է: Այն փակվում է` Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը զուգահեռ: Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած չնչին մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Ամբողջ զրահատեխնիկան` ներառյալ 90 զրահամեքենա և 380 այլ տրանսպորտային միջոց, արդեն դուրս է եկել տարածքից: Խաղաղապահների դուրսբերումը զուգակցվում է կեղծ լուրերի տարածմամբ: Անհիմն պնդումներ եղան, թե խաղաղապահները պատրաստվում են մնալ Հայաստանի տարածքում: Հերքումը չուշացավ:
Վերջին օրերին տարածվող ստահոդ լուրերի հերքումը՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: